Նորություններ

Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Back to top button