Նորություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի  30-31-ի, օգոստոսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի  28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ .

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  39.1°C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     13.2°C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                25.1°C

Back to top button