Նորություններ

Երևանում բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու հեծանիվը, հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտոբուսի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում  Գայի պողոտայում բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու հեծանիվը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը կողաշրջվել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ, նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարղում են վարորդի և հեծանվորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button