ՄիջազգայինՆորություններ

Միանձնուհին նետվել է համբուրվող մոդելների վրա՝ ձախողելով նորաձևության ամսագրի ֆոտոսեսիան

Իտալիայում միանձնուհին նետվել է փողոցում համբուրվող երկու երիտասարդ կնոջ վրա՝ ձախողելով ֆոտոսեսիան, գրում է Comic Sands-ը։

Իտալացի մոդելներ Սերենա դե Ֆերարին և Կիշան Ուիլսոնը Նեապոլում ֆոտոշարք են արել նորաձևության ամսագրի համար, երբ նրանց կողքով անցել է տարեց միանձնուհին։ Կնոջը դուր չի եկել, որ աղջիկները համբուրվում են, և նա նետվել է նրանց վրա։

«Ի՞նչ եք անում, սա սատանայի գործ է»,- վրդովվել է միանձնուհին։

Այնուհետև նա դիմել է հավաքվածներին և քննադատել միասեռական հարաբերությունները: Մոդելներն այդ պահին ժպտացել են, և ընդհանրապես չեն հասկացել, թե ինչ է կատարվում։

«Մենք ապշած էինք, մտածեցինք, որ դա ինչ-որ կատակ է»,-նշել է դիմահարդար Ռոբերտա Մաստալիան, ով ներկա է եղել նկարահանմանը:

Back to top button