ՆորություններՍպորտ

Կարապետ Չալյանն ու Շանթ Խաչատրյանը՝ Լեհաստանի միջազգային մրցաշարի փոխչեմպիոններ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Շանթ Խաչատրյանն ու Կարապետ Չալյանը դարձել է Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիրներ։

72 կգ քաշայինների եզրափակչում Շանթ Խաչատրյանը զիջել է Հունգարիայի ներկայացուցչին, իսկ 82 կգ եզրափակչում Կարապետ Չալյանը 6-4 հաշվով պարտվել է նորվեգացի ըմբիշին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ 87 կգ Գևորգ Թադևոսյանն էլ պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում։

Ավելի վաղ Վարշավայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եզրափակչում 8:1 հաշվով հաղթել էր ճապոնացի մրցակցին և նվաճել ոսկե մեդալը։

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը գրավել էր 5-րդ տեղը, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դուրս էր մնացել մեդալային պայքարից:

Վարշավայում հուլիսի 20-24-ն անցկացվող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի ազատ ոճի հավաքականը:

Հավաքականի կազմում ընդգրկված 4 ըմբիշներն էլ դարձել էին մեդալակիրներ: Մրցաշարի հաղթողի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել էր 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը եզրափակչում 3:2 հաշվով առավելության էր հասել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ:

Արծաթե մեդալակիր էր դարձել 79 կգ քաշային Արման Ավագյանը: Եզրափակչում մեր ըմբիշը 2:10 հաշվով զիջել էր Ուկրաինայի ներկայացուցչին։

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

armsport.am

Back to top button