ՆորություններՍպորտ

Ինտերում բացատրել են՝ ինչու են հրաժարվել պայմանագիր կնքել Դիբալայի հետ

«Ինտերի» սպորտային տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է հարձակվող Պաուլո Դիբալայի տեղափոխությունը «Ռոմա»։ Ավելի վաղ միլանյան ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի հավակնորդներից մեկն էր։

«Այնքան բան է ասվել Դիբալայի մասին։ Կարող եմ միայն ավելացնել, որ նա պրոֆեսիոնալ է, բայց մենք նրա համար ուղղակի տեղ չունեինք։ Ոչ, որովհետև Դիբալան բավականաչափ լավը չէր, այլ որովհետև Պաուլոն մեզ ուղղակիորեն պետք չէր։ Այս ամենն ասվեց ու ներկյացվեց վատ կողմից, բայց ամեն ինչ այդպես չէր։

«Ինտերը» հարձակվողների որակյալ խումբ ունի։ Կարծում եմ՝ «Ռոման» իդալական ձևով համապատասխանում է Դիբալային, որովհետև նա կարող է իրեն լիդեր զգալ ու գրավել երկրպագուներին։ Ես նրան ամենալավն եմ մաղթում»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում DAZN Italia-ն։

Back to top button