Նորություններ

Իրանցի պատգամավորը՝ Թուրքիային ու Ադրբեջանին. «Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, թույլ չենք տա որևէ կերպ վնաս հասցվի դրան»

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին զգուշացրել է Թուրքիային ու Ադրբեջանին:

«Ինչպես հայտարարել է հոգևոր առաջնորդը՝ ԻԻՀ-ն թույլ չի տա, որ Իրանի ու Հայաստանի սահմանը արգելափակվի»:

Մատնանշելով ՀՀ ռազմավարական դիրքը՝ նա ընդգծել է.

«Դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտությունը, որն ավարտվել է ռազմական առճակատմամբ, սակայն խնդիրը պետք է լուծվի լրջորեն և դիվանագիտության միջոցով։ Իրանը միշտ հավատացած է եղել, որ երկու երկրները խնդիրը պետք է կարգավորեն քաղաքական ճանապարհով: Արտատարածաշրջանային որոշ ուժեր ցանկանում են Հայաստանի տարածքով Նախիջևան տանող միջանցք ստեղծել, որ Իրանին լուսանցք մղեն, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:

Մենք Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, որի մի մասը Արաքս գետի սահմանն է, և թույլ չենք տա որևէ կերպ վնաս հասցվի այդ սահմաններին։ Իրանի և Հայաստանի սահմանը միշտ անվտանգ է եղել, դրա անվտանգության համար երկու երկրներն էլ ջանում են և կանխում են ցանկացած անօրինական երթևեկություն և սահմանային ոտնձգություն և որևէ երրորդ կողմի՝ ինչպես օրինակ Թուրքիայի խորհրդի կարիքը չունենք»:

Back to top button