Նորություններ

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները ոստիկանության տարածքային բաժիններում շարունակվում են

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։

Քարոզչություն են իրականացրել նաև Սիսիանի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ապարանի ոստիկանները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնում։

Մուշի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու հրացանն ու զինամթերքը։ Տարբեր տեսակի զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button