ՄիջազգայինՆորություններ

Դոնի Ռոստովում զինծառայող Արթուր Աբրահամյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման, իսկ Նվեր Եղիազարյանին՝ 12

Դոնի Ռոստովում զինծառայող Արթուր Աբրահամյանն ու նրա հանցակից Նվեր Եղիազարյանը դատապարտվել են սպանության համար։ Այս մասին հայտնում է քաղաքի Հարավային շրջանային զինվորական դատարանի մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսի 30-ին Բագաևսկայա գյուղի սրճարանում։ Տղամարդիկ վիճաբանել են տեղի երկու բնակչի հետ, ծեծի ենթարկել նրանցից մեկին։ Հաջորդ օրը նրանք որոշել են գտնել ծեծկռտուքի երկրորդ մասնակցին՝ վերջինիս հետ հաշվեհարդար տեսնելու համար։

Տեսնելով հակառակորդի մեքենան՝ նրանք հետապնդել են, ապա Աբրահամյանը պատուհանից կրակել է տղամարդու գլխին։ Դեպքից 11 օր անց տուժածը մահացել է հիվանդանոցում։

Հանցակիցները դատվել են «Սպանություն», «Դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելը», «Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը և կրելը» հոդվածներով։ Աբրահամյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, իսկ Եղիազարյանը՝ 12 տարվա։

Back to top button