Նորություններ

Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական

Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։

Այն ստանալու համար անձը ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում
անձը հաստատող փաստաթուղթ
մեկ գունավոր լուսանկար՝ 3×4 չափսի
վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ)
գործող ազգային վարորդական վկայական։
Միջազգային վարորդական վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։

Back to top button