ՄիջազգայինՆորություններ

«Գազպրոմը» ֆորս-մաժոր է հայտարարել Եվրոպա գազի մատակարարումների համար

Ռուսական «Գազպրոմը» ֆորս-մաժոր է հայտարարել Եվրոպա գազի մատակարարումների առնվազն մեկ խոշոր սպառողի համար, ասվում է «Գազպրոմ»-ի հուլիսի 14-ի նամակում, որին երկուշաբթի օրը ծանոթացել է Reuters-ը:

Նամակում ասվում է, որ «Գազպրոմը», որը գազատարներով ռուսական գազի արտահանման մենաշնորհ ունի, չի կարողանում կատարել մատակարարման իր պարտավորությունները՝ իր վերահսկողությունից անկախ արտառոց հանգամանքների պատճառով։

Նամակում նաեւ նշվում է, որ ֆորս-մաժորը՝ դրույթ, որը կիրառվում է, երբ ձեռնարկությանը հարվածում են իր վերահսկողությունից անկախ հանգամանքներ, ուժի մեջ կմտնի հունիսի 14-ից սկսած մատակարարումներից:

Առեւտրային շրջանակներում աղբյուրը հայտնել է, որ նամակը վերաբերում է «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով մատակարարումներին, որը մատակարարման հիմնական ուղին է դեպի Գերմանիա եւ նրա սահմաններից դուրս:

Այս միջոցը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածությունը, նշում են լրատվամիջոցները:

Եվրամիությունը, որը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ, մտադիր է մինչեւ 2027 թվականը դադարեցնել ռուսական հանածո վառելիքի օգտագործումը, սակայն ցանկանում է, որ մատակարարումներն առայժմ շարունակվեն։

Հիմնական երթուղիներով, այդ թվում՝ Ուկրաինայի եւ Բելառուսի միջով եւ Բալթիկ ծովի հատակով «Հյուսիսային հոսք 1»-ով ռուսական գազի մատակարարումները նվազել են:

«Հյուսիսային հոսք 1»-ը ներկայումս տեխնիկական սպասարկման մեջ է գտնվում:

Back to top button