Նորություններ

ԳԹԿ-ն ամփոփել է միասնական քննությունների արդյունքները. առավոտյան կհրապարակվի թափուր տեղերի ցանկը

Այս պահին բուհերում փակցվում են ընդունելության ցուցակները՝ հրապարակվում են անվճար և վճարովի տեղեր զբաղեցրած դիմորդների անունները: Բուհերն այդ ցանկերը տեղադրում են նաև իրենց կայքերում։

Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսից, դիմորդները հաղորդագրություն կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին:

Հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացածների համար: Մրցույթի այդ փուլում դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան: Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

Իսկ մինչ այդ՝ հուլիսի 19-ի առավոտյան կհրապարակվի թափուր տեղերի ցանկը։

Back to top button