Ավտովթար՝ Արմավիրի մարզում. 41-ամյա վարորդը Kia-ով բախվել է ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում, կա վիրավոր

Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Տ. Գրիգորյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհիի 32 կմ հատվածում դուսրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Է. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ, իսկ Տ. Գրիգորյանը՝ «Աստղիկ» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։