Նորություններ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է  հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար: Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր:

 

Back to top button