Նորություններ

Տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Վայոց Ձորում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Այդ մասին ասված է ՀՀ ՔՏՀԱՏՄ Ֆեյսբուքի էջում։
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են և ճանապարհը-ի նկարն է
«Տեսչական մարմինը շաբաթ օրը` հուլիսի 16-ին և կիրակի` հուլիսի 17-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Վայոց Ձորի մարզում։
Հնարավոր է սա 2 մարդ և ճանապարհը-ի նկարն է
Միջպետական Մ-2 ավտոմոբիլային ճանապարհի 120+500 կմ հատվածներում կշռվել են 15 տրանսպորտային միջոց։
Արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 4 տրանսպորտային միջոցների վարորդներ։
Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 800 հազար ՀՀ դրամ»,- նշված է գրառման մեջ:

Back to top button