Նորություններ

Լիլիթ Մակունցը սենատոր Վան Հոլլենին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը

Հուլիս 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի և Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լիի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Սենատոր Վան Հոլլենի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը։

Դեսպան Մակունցն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրներին և ընդգծել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման կարևորությունը։

Կոնգրեսական Լիի հետ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերի մասին։

Հանդիպումներին դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Back to top button