ՆորություններՍպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» Մալթայում պարտվեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Մալթայում մրցեց «Համրունս Սպարտանսին» եւ պարտություն կրեց 1:4 հաշվով։

Դաշտի տերերը հասան կամային հաղթանակի։ Առաջինը հաջողության հասավ «Ալաշկերտը» 48-րդ րոպեին 32-ամյա պաշտպան Արտակ Եդիգարյանի խփած գոլի շնորհիվ, սակայն դրանից հետո «Համրունս Սպարտանսը» կարողացավ 20 րոպեում 4 գոլ խփել եւ դուրս գալ հաջորդ փուլ։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Ալաշկերտն» առավելության էր հասել 1:0 հաշվով։

Back to top button