ՆորություններՍպորտ

Եթե հնարավորություն ունենայի, կփոխեի 10 ֆուտբոլիստի. Արամ Ոսկանյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Շկենդիա» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի մամուլի ասուլիսը:

«Առաջին կեսը ձախողեցինք, դանդաղ էինք գործում, երկրորդ կեսում մարտավարության մեջ փոփոխություններ արեցինք ու արագաշարժ ֆուտբոլիստներ դուրս բերեցինք խաղադաշտ:

Երկրորդ կեսում ավելի լավ գործեցինք: Գոռ Մալաքյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց այսօր ու նաև առաջին խաղում: Այսօր բոլորը վատ էին խաղում, եթե փոփոխության հնարավորություն ունենայի, հնարավոր է, 10 ֆուտբոլիստի էլ փոխեի: Արդեն ասել եմ, որ մեզ մոտ հունվարից հետո մեծ փոփոխություններ են եղել:

Գալիք առաջնությունում պայքարելու ենք բարձր տեղերի համար»,-ասաց Ոսկանյանը:

armsport.am

Back to top button