Նորություններ

Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին. Զախարովա

Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը մեկնարկել է հունվարի 14-ին Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում։

«Մենք պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը։ Դա բխում է տարածաշրջանի շահերից, կայունությունից և տնտեսական բարգավաճումից», – ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում էլ է աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Back to top button