ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Բացառիկ դեպք ՌԴ-ում. 24-ամյա կինն անընդմեջ 4-րդ երկվորյակին է լույս աշխարհ բերել

ՌԴ Վոլոգդայի շրջանի բնակչուհին չորրորդ անգամ անընդմեջ երկվորյակների մայր է դարձել, կինն ընդամենը 24 տարեկան է, հայտնում է մարզային կառավարության պաշտոնական կայքը։

Վոլոգդայի 24-ամյա բնակչուհու բոլոր ութ երեխաները ծնվել են տեղի պերինատալ կենտրոնում։ Ինչպես նշել են բժիշկները, բոլոր հղիություններն անցել են առանց բարդությունների, իսկ ծննդաբերությունն անցել է բնական ճանապարհով։

«Չորրորդ բազմապտուղ ծնունդն անընդմեջ. իմ աշխատանքի 30 տարվա ընթացքում ես նման բան չեմ տեսել, իմ գործընկերները նույնպես չեն տեսել: Երկու երկվորյակ անընդմեջ կային, բայց այդքան երիտասարդ տարիքում՝ 24 տարեկան երիտասարդ մոր կողմից չորս երկվորյակ ունենալն արտառոց դեպք է»,- հայտնել է պերինատալ կենտրոնի մանկաբարձական ֆիզիոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Միխայիլ Սիլիչևը։

Երեխաները ծնվել են առողջ, բազմազավակ մայրն իրեն լավ է զգում։

Back to top button