Նորություններ

ՌԴ քաղաքացի 32–ամյա Եկատերինան դիմել է ոստիկանություն, որ անհայտ անձը Հրազդանի կիրճում ոտնձգություն է կատարել իր նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի  քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ  այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում,  իրեն անծանոթ տղամարդը  Հրազդանի կիրճում բռնել է իր ձեռքից, ապա մի քանի անգամ ձեռքով հարվածել իր հետույքին և այդ ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз.

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button