ՄիջազգայինՆորություններ

Պուշիլինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ճանաչել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» անկախությունը

ԿԺԴՀ-ն ճանաչել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» անկախությունը, ասվում է «ԴԺՀ»-ի ղեկավար Դենիս Պուշիլինի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նշվում է, որ «այս քաղաքական որոշումը հիմք կդառնա նաեւ տնտեսական ոլորտում հարաբերությունների հետագա զարգացման համար, երկկողմ գործընկերությունը կընդլայնի «ԴԺՀ»-ի ձեռնարկությունների առևտրի աշխարհագրությունը։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների» անկախությունը ճանաչելու մասին։

Հունիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Սիրիան պաշտոնապես ճանաչել է հանրապետությունների անկախությունն ու ինքնիշխանությունը։

Back to top button