Նորություններ

Խոշոր ավտովթար Սյունիքում. 34–ամյա վարորդը, Nissan March-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Սմբատ Ա.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գորվել և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սմբար Ա.-ն, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Հովնան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, վիրավորներին մինչև Սիսիանի հիվանդանոց  տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել: Վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Դավիթ Հայրապետյանի

Back to top button