ՄիջազգայինՆորություններ

Իրանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ների հանձնումը «վտանգավոր զարգացում» կլինի. ԵՄ

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հայտարարել է, որ Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի հնարավոր հանձնումը «իրադարձությունների վտանգավոր զարգացում» կլինի։ Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանի պաշտպանության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչ վերաբերում է Իրանին և անօդաչու թռչող սարքերին, դա իրադարձությունների շատ մտահոգիչ զարգացում է»,- ասել է նա:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ հերքել էր ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին տեղեկությունները։

Դիվանագետը նաև հավելել է, որ Իրանի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ է և բազմիցս հնչեցվել է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանի Դաշնությանը փոխանցել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ զենք կրող։

Back to top button