ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

«Լավ տրամադրություն և մի քիչ վիսկի». 102-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

Բրիտանացի թոշակառու կինը տոնել է իր 102-ամյակը և պատմել, թե ինչ պարզ կանոնների է պետք հետևել իր տարիքին հասնելու համար, հայտնում է Sussex World-ը:

Արևմտյան Սասեքս կոմսությունից Մարջորի Ռաթերը ևս մեկ ծննդյան տարեդարձ է նշել ծերանոցում, որտեղ ապրում է արդեն մի քանի տարի։ Բրիտանացին հաստատության ամենատարեց բնակիչն է, եւ ի պատիվ նրա, հաստատության աշխատակիցները երեկույթ են կազմակերպել։

Շատերին հետաքրքրում է, թե ինչպես է երկրորդ համաշխարհային պատերազմը, զրկանքներ ու կորուստներ վերապրած կինը կարողացել հասնել այդ տարիքին։

Մարջորի Ռաթերը նշել է, որ սիրում է այգեգործությամբ զբաղվել եւ երգել, իսկ երկար կյանքի գրավականը լավ տրամադրությունն է և մի քիչ վիսկին։

Back to top button