ՄիջազգայինՆորություններ

Շրի Լանկայում երեք մարդ է ձերբակալվել՝ վարչապետի նստավայրը հրկիզելու կասկածով

Շրի Լանկայի ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել՝ Կոլոմբոյում վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեի մասնավոր նստավայրը հրկիզելու կասկածով, հայտնում է News 1st լրատվականը՝ հավելելով, որ, ոստիկանության մամուլի խոսնակ Նիհալ Թալդուվանի հաղորդմամբ, կասկածյալները գտնվում են Կոլպետտիի ոստիկանությունում։

Այսօր կասկածյալները կներկայնան դատարան:

Հիշեցնենք, որ երեկ, երկրում տնտեսական իրավիճակի սրման ֆոնին, ցուցարարները ներխուժել եւ հրկիզել էին վարչապետ Վիկրամասինգեի նստավայրը, ինչպես նաեւ ներխուժել նախագահի նստավայր:

Կուսակցությունների առաջնորդների եւ խորհրդարանի անդամների մասնակցությամբ արտահերթ հանդիպումից հետո Շրի Լանկայի վարչապետն ու նախագահը համաձայնել են հրաժարական տալ։

Back to top button