Նորություններ

Խոշոր հրդեհ Երևանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում

Այսօր՝ հուլիսի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի»  մոտակայքում, ծուխ է նկատվում

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող սննդի կետի հետնամասում: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Քանի որ տարածքը գտնվոմ է բնակելի թաղամասում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Հարությունյանը, Նարեկ Միքայելյանը, Նարեկ Սուքեյանը և Բենիկ Շահբազյանը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել, ապա մարել: Ամբողջությամբ այրվել է սննդի օբյեկտի  1 պահարան և  սառնարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button