Region 5+Նորություններ
Կոլորիտի և նյութական ժառանգության պահապանները. Region 5+

«Region 5+»-ի թիմն այս շաբաթ Հայաստանի տարբեր անկյուններից փորձել է արհեստների եւ հայկական արհեստագործության վարպետների մասին շարք պատրաստել: Անդրադարձել ենք մեր երկրում մշակութային ժառանգության արժեք ունեցող արհեստագործական ավանդույթներին, դրանց պահպանման և շարունակականության ապահովման կարևորությանը: Թողարկումն իրենց գործերով հարստացրել ու գունազարդել են մեր վարպետ-արհեստավորները:
- Դարբինների՝ Գյումրիում հայտնի գերդաստանի 7-րդ սերնդի ներկայացուցիչը շարունակում է երկաթին շունչ ու հմայք հաղորդել.
- Դաշնամուր լարող ջութակահար վարպետի խոհերն ու մտորումները.
- Սյունեցի դերձակ Շուրայի հյուրընկալ արհեստանոցում.
- «Բանալիների տիրակալը»՝ ժողովրդի միասնության բանալու փնտրտուքներում: