Region 5+Նորություններ

Բանալիներից գլուխ հանող վարպետը՝ ժողովրդի միասնության բանալու փնտրտուքներում

Արհեստագործական նուրբ հմտություններ է պահանջում բանալի պատրաստելը կամ կրկնօրինակելը: Եթե ժամանակին այն պատրաստվում էր պարզագույն աշխատանքային գործիքներով, հիմա՝ հատուկ հաստոցներով: Հինն արագ է մոռացվում, նոր մեթոդները յուրացնելն ավելի հեշտ է և ոչ ժամանակատար: Սակայն արհեստագործական հմտությունները պահպանելը, որպես նաև ազգագրական արժեքավոր նյութ, կարևոր է:

Թե ով է առաջին անգամ ստեղծել փականն ու կողպեքը և դրանք բացող ու փակող բանալիները՝ հայտնի չէ։ Բայց հնում մեծ թվով բանալիներ կրում էին բարձրաստիճան քահանաները, և այն համարվում էր ուժի և իմաստության խորհրդանիշ: Բանալին մի բան է, որը մարդու առջև փակում կամ բացում է ոչ միայն դռներ, այլև հնարավորություններ։

Ընդունված սովորություն է՝ նորընտիր քաղաքապետին է հանձնվում քաղաքի բանալին․ սա վստահության, հեղինակության արտահայտություն է:   Վանաձորի ՄԻԳ հեռուստաընկերության մեր գործընկերները հանդիպել են բանալի պատրաստող վարպետի, ով այս օրերին բոլորովին այլ փնտրտուքների մեջ է. ինչպե՞ս գտնել մեր ժողովրդի միասնության բանալին:

Back to top button