Նորություններ

«Յունիբանկի» պայթյունից վիրավորված քաղաքացիներից երկուսը դեռ վերակենդանցման բաժանմունքում են, երկուսը՝ տեղափոխվել են

Աշտարակի «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետեւեանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված չորս քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է այրվածքային բաժանմունքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

«Այրվածքային բաժանմունք տեղափոխված երկու քաղաքացիների վիճակը միջին ծանրության է գնահատվում: Մյուս երկու քաղաքացիները դեռեւս վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը կայուն ծանր է: Իրենք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ եւ կախված յուրաքանչյուրի բարդությունից՝ տարբեր ժամանակահատվածներ կպահանջվեն ապաքինվելու համար»,- նշեց Բաբայանը:

Հիշեցնենք, որր Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին: Նախնական տվյալներով՝ գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: Մահացածը բանկի հավաքարարն է:

4 հիվանդներից մեկը կին է, երեքը՝ տղամարդ, տղամարդկանցից մեկը բանկի հաճախորդ է:

Back to top button