ՄիջազգայինՆորություններ

Սինձո Աբեի վրա կրակած տղամարդու տանը պայթուցիկ են հայտնաբերել

Ոստիկանությունը պայթուցիկ է հայտնաբերել Տեցույա Յամագամիի տանը, ով կրակել էր Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա, հայտնում է NHK-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղում աշխատում են սակրավորները։ Ոստիկանությունը տեղի բնակիչներին խնդրում է անվտանգ հեռավորություն պահպանել տնից:

Ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա Տեցույա Յամագամիին, ով նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանական ուժերում։ Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ մահափորձ է կատարել, քանի որ դժգոհ է եղել Աբեի վարած քաղաքականությունից։

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա հարձակումը կատարվել է հուլիսի 8-ին, երբ նա ելույթ է ունեցել Նարա քաղաքի փողոցներից մեկում։ Հարձակվողը 2 գնդակ է արձակել քաղաքական գործչի պարանոցին եւ կրծքին:

Back to top button