ՄիջազգայինՆորություններ

Հունաստանի վարչապետը ԵԽ-ում խոսել է Թուրքիայից եկող սպառնալիքի մասին

Հունաստանի վարչապետ Կիրիակիոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է  Թուրքիային զենք վաճառելու արգելանք (էմբարգո) կիրառելու մասին: Այդ հայտարարությունը հնչել է Հունաստան-Թուրքիա լարվածության համատեքստում:

Միցոտակիսը մասնավորապես նշել է, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունն այն  դեպքում, երբ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ: Այդ ամենը, ըստ Հունաստանի վարչապետի, խիստ անընդունելի է:

«Մի բան հաստատ է. Հունաստանը թույլ չի տա որևէ մեկին կասկածի տակ դնել իր ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Եվ վստահ եմ, որ դուք բոլորդ մեր կողքին կլինեք ընթացող այս պայքարում»,-ասել է նա՝ նկատի ունենալով Թուրքիայից եկող սպառնալիքը:

Միցոտակիսը նաև նշել է, որ եվրոպական երկրները դա պիտի անպայման հաշվի առնեն, երբ երրորդ երկրներին վաճառում են զենք-զինամթերք:

Back to top button