Նորություններ

Մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով» եւ 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի պահվող զենքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 1-ին: Ցերեկվա ժամը չորսին Գյումրիի Վարդանանց հրապարակից նրանք բաժին հրավիրեցին Շիրակի մարզի 31-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ: Տրանսպորտային միջոցը կնքվեց:

Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին, դատարանի որոշմամբ, մեքենայի սրահում կատարվել է խուզարկություն: Ութ փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի ատրճանակից բացի, հայտնաբերվել է նաև երկու փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով:

Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Back to top button