Նորություններ

Բերման է ենթարկվել 35-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին հուլիսի 4-ին։ Երևանի Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանություն բերման ենթարկեցին 35-ամյա մի տղամարդու, որը մայիսի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Նախաքննությունը շարունակվում է։

Back to top button