Ճապոնական օկեանարիումի պինգվինները հրաժարվել են էժան ձուկ ուտելուց

Տոկիոյից հարավ գտնվող Կանագավա պրեֆեկտուրայի Հակոնե-են օկեանարիումի տնօրինությունը որոշել է կրճատել ծախսերը, ուստի գնել են ավելի էժան ձուկ, սակայն պինգվինները հրաժարվել են ուտել այն, հայտնում է VICE-ը:
Նախկինում պինգվիններին ճապոնական ստավրիդա էին տալիս: Հիմա ավելի էժան սաբա են տալիս, որը թռչուններին դուր չի գալիս։ Որոշ պինգվիններ ընդգծված թքում են մատուցված կերակուրը:
Սեփականատերերը հաշվարկել են, որ օկեանարիումի պահպանման ծախսերը տարեսկզբի համեմատ աճել են 20%-ով։ Դրա հետ կապված՝ այնտեղ պահվող կենդանիներին սկսել են ավելի էժան սնունդ հատկացնել, լուսավորությունն անջատվել է, իսկ ֆիլտրման բաքը մաքրելու հաճախականությունը՝ կրճատվել։
Այնուամենայնիվ, նշվում է, որ ավելի էժան ձուկը կազմում է պինգվինների սննդակարգի ընդամենը 30-40%-ը։ Եթե թռչունը հրաժարվում է սաբա ուտելուց, ապա նրան տալիս են սովորական ճապոնական ստավրիդա: