Նորություններ

Կայացել է Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 6-ին մասնակցել է Հայ-նիդերլանդական գործարար օրերի բացմանը։

Նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է որ միջոցառմանը ներկայացվել են Նիդերլանդների տնտեսական հետաքրքրությունները Հայաստանում, նիդերլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ներդրումային կարողությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կառուցապատման ոլորտներում։

Միջոցառման շրջանակում կայացել է նաև Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացման արարողությունը։

Back to top button