Նորություններ

Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել. կան վիրավորներ. (տեսանյութ)

Հուլիսի 6-ին, ժամը 22։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին  տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Երեք տուժած հոսպիտալացվել են Գյումրու քաղաքի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին։

Back to top button