Նորություններ

65-ամյա տրակտորիստը տրակտորով գլորվել է ձորը. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած  արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝  ժամը 12:15-ի սահմաններում,  Տավուշի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչիկ Վ.-ն իր վարած «Տ-80» անվավոր տրակտրոով Ներքին Կարմիր Աղբյուր  բնակավայրի գերեզմանների ճանապարհին՝ վերելքի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ չի կարողացել առաջ ընթանալ, կորցրել է կառավարումը և  հետընթացքով գլորվել ձորը:

Վթարի հետևանքով Հրաչիկ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գուկարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button