Նորություններ

Դեսպան Փոլադյանը և Ահմեդ Աբուլ Ղեյտը քննարկել են Հայաստանի և արաբական երկրների միջև հարաբերությունների զարգացումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 6-ին հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։

Հանդիպման սկզբում Հրաչյա Փոլադյանը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի հավատարմագրման մասին։ Այս առիթով կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և արաբական երկրների, ինչպես նաև՝ Հայաստանի և ԱՊԼ միջև հարաբերությունների հնարավոր զարգացումը։ Հրաչյա Փոլադյանն ընդգծել է արաբական ուղղության կարևորությունը Հայաստանի համար։

Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արաբական երկրներում հայ համայնքների դրական դերակատարությանը հայ-արաբական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև՝ այդ երկրների հասարակական կյանքում։

Back to top button