ՄիջազգայինՆորություններ

Իսրայելն Ադրբեջանի ռազմական ոլորտում ազդեցություն է ձեռք բերել, որի թիրախն Իրանն է. ԶԼՄ

Իսրայելն Ադրբեջանում ազդեցություն է ձեռք բերել ռազմական, անվտանգային, սպասարկման ոլորտներում և դրա թիրախն Իրանն է: Նման տեսակետ է ներկայացվել Իրանական «Ռահբորդ է մոասեր» լրատվավերլուծական կայքում «Ադրբեջանում սիոնիստական ռեժիմի ներկայության նպատակները» վերնագրով հոդվածում:

Ըստ հոդվածի՝ Իսրայելը ցանկանում է Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ ձեռնարկել, լրտեսել Իրանին, անվտանգային շրջափակման մեջ գցել, ազդել Իրան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների վրա, ինչպես նաև Իրանում ազգամիջյան խմորումներ հրահրել, խթանել հակաիսլամական քարոզչությունը:

Նշվել է նաև, որ Իսրայելը ցանկանում է նաև Ադրբեջանին օգտագործել որպես հարթակ Կովկասին և Կենտրոնական Ասիային հասանելիություն ունենալու համար:

regionmonitor.com

Back to top button