Նորություններ

Ինձ համար բոլորը մեղավոր են, բայց մեղավորների անուններ պետք է Փաշինյանը տա. զոհվածի հայր

Ինձ համար բոլորը մեղավոր են, բայց մեղավորների անուններ պետք է Փաշինյանը տա: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը չի ցանկանում, որ գործը ԱԱԾ գնա:

«Մի քանի օր առաջ մենք հանդիպել ենք գլխավոր դատախազի հետ ու նրան մեկ հարց ենք տվել՝ ե՞րբ է գործը տեղափոխվելու ԱԱԾ: Հիմա մենք ականկալում ենք դրական պատասխան:  Մենք ամեն ինչ անելու ենք, որ գործը տեղափոխվի ԱԱԾ: Համար մեկ հողատու դավաճանը չի ուզում, որ գործը գնա ԱԱԾ: Մենք վստահ ենք, որ ինքը միայնակ չի արել այս ամենը: Ինձ համար բոլորը մեղավոր են, բայց անուններ պետք է Փաշինյանը տա»,- ասաց Վիգեն Ազատյանը:

Back to top button