ՆորություններՍպորտ
«Ես միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն». Ինձագին անձամբ է համոզել «Ռոմայի» կիսապաշտպանին տեղափոխվել «Ինտեր»

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ես միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն: Նրա օգնությամբ մենք ավելի լավը կդառնանք»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչը:
Ինձագին անձամբ է համոզել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին տեղափոխվել «ներաձուրիների» ճամբար։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Մխիթարյանը հեռախոսազրույց է ունեցել Սիմոնե Ինձագիի հետ, որի ընթացքում «Ինտերի» գլխավոր մարզիչը համոզել է կիսապաշտպանին փոխել ակումբային գրանցումը:
Հիշեցնենք՝ 33-ամյա Մխիթարյանը «Ինտերի» շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով հուլիսի 1-ին: Հայ կիսապաշտպանը թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: