ՄիջազգայինՆորություններ

Ֆրանսիայում ուժգնանում է COVID-19-ի 7-րդ ալիքը

Ֆրանսիայում ահագնանում է COVID-19-ի յոթերորդ ալիքը, հայտարարել է երկրի առողջապահության նորանշանակ նախարար Ֆրանսուա Բրոնը։

«Վերջին օրերին յոթերորդ համաճարակային ալիքն ուժգնանում է, և մենք անցած շաբաթ օրական հայտնաբերում ենք մոտ 120 հազար դեպք։ Միևնույն ժամանակ, սպասվում է, որ այս գիշեր վարակվածների թիվը կգերազանցի 200 հազարը»,-ասել է նախարարը Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 30 միլիոն դեպք։

Ավելի վաղ ԱՀԿ-ից հայտնել էին օմիկրոն կորոնավիրուսի երկու նոր շտամների՝ BA.4-ի և BA.5-ի տարածման մասին:

Back to top button