Նորություններ

Շիրակի մարզի ավելի քան 10 համայնքի ջրամատակարարումը կդադարեցվի մեկ օրով

Հուլիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Մարալիկ քաղաքի, Հայրենյաց, Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Գուսանագյուղ, Ազատան, Արևիկ, Այգաբաց, Քեթի գյուղերի, «Իգիթ» կաթնամթերքի գործարանի, Շաքարի գործարանի, Քեթիի զորամասի և իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են  «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ նշելով, որ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է  վթարի վերացման աշխատանքներով։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Back to top button