Նորություններ

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երեւան-Շարմ Էլ Շեյխ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը գործարկեց երկրորդ ուղղությունը՝ Երեւան-Շարմ Էլ Շեյխ:

Մեկնարկային G6 503 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնեց հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, եւ վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 12:25-ին: Յուրաքանչյուր շաբաթ Fly Arna-ն Երեւանից Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ երեք չվերթ կիրականացնի:

Fly Arna-ի երկրորդ ուղղության մեկնարկի կապակցությամբ տեղի ունեցած տոնական արարողությանը մասնակցեցին Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները:

Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն իր խոսքում նշեց. «Իսկապես ոգևորված ենք գործարկելու Fly Arna-ի երկրորդ չվերթը, որը մեր ուղեւորներին հնարավորություն է ընձեռելու այսուհետ ազգային ավիափոխադրողի միջոցով բացահայտել Եգիպտոսի մեկ այլ հիանալի քաղաք՝ Շարմ Էլ Շեյխը: Մոտիվացված լինելով Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողի ուղևորների ոգեւորությամբ եւ ուրախությամբ, պատրաստվում ենք շատ մոտ ապագայում հայտարարել բազմաթիվ նոր ուղղությունների մասին ևս»:

Չվացուցակ

Չվացուցակ դեպի Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 4-ից (բոլորը տեղական ժամանակով).

 

Չվերթ Մեկնում Ժամ Ժամանում Ժամ Օդանավ Հաճախականություն
 G6 503 Երեւան 11:00 Շարմ Էլ Շեյխ 12:25 Airbus A320 երկուշաբթի,

չորեքշաբթի,

շաբաթ

G6 504 Շարմ Էլ Շեյխ 13:05 Երեւան 18:05 Airbus A320 երկուշաբթի,

չորեքշաբթի,

շաբաթ

 

Շարմ Էլ Շեյխը Եգիպտոսի ամենաճանաչված զբոսաշրջային ուղղություններից մեկն է: Քաղաքը հայտնի է լեռների հոյակապ տեսարաններով, ջինջ ջրով եւ զմայլող ծովային կյանքով: Շարմ Էլ Շեյխի ստորջրյա տեսարանները ամեն տարի գրավում են հազարավոր այցելուների: Բացի դրանից, քաղաքում կան բազմաթիվ համաշխարհային մակարդակի հյուրանոցներ եւ ռեստորաններ, ինչպես նաեւ ոսկերչական, կաշվե իրերի եւ ձեռագործ հուշանվերների գեղեցիկ շուկաներ:

Հաճախորդները կարող են ամրագրել Երեւանից Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթները Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

FlyArna-ն հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։

Back to top button