ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորակը. առնվազն 6 մարդ մահացել է, 25-ը՝ վիրավորվել

Թուրքիայի Քրքլարելի-Ստամբուլ ավտոճանապարհին հուլիսի 5-ին ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 25-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Բուլղարիային սահմանակից Էդիրնե քաղաքից Բոդրում ուղեւորվող միջքաղաքային ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը:

Տուժածները հոսպիտալացվել են, իսկ իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։

Back to top button