ՄիջազգայինՆորություններ

Մինչև հուլիսի 12-ը երկարաձգվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայանների համար

ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև հուլիսի 12-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայանների համար։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ», — հայտնել են գործակալությունից։

Սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի օրը։

Back to top button