Նորություններ

Ովքե՞ր են ԱԺ-ում ամենաշատ բացակայած պատգամավորները

 

ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանում, ըստ Parliamentmonitoring.am-ի, ամենաշատ բացակայած պատգամավորների առաջին տասնյակի մեջ հետևյալ անուններն են՝

Արմեն Չարչյան — «Հայաստան» խմբակցություն, 214 բացակա

Մխիթար Զաքարյան -«Հայաստան» խմբակցություն, 174 բացակա

Իշխան Զաքարյան — «Պատիվ ունեմ» խմբակցություն, 170 բացակա

Իշխան Սաղաթելյան — «Հայաստան» խմբակցություն, 157 բացակա

Ալեն Սիմոնյան — «Քաղաքացիական պայմանագիր», 150 բացակա

Գեղամ  Մանուկյան — «Հայաստան» խմբակցություն, 137 բացակա

Արթուր Սարգսյան — «Հայաստան» խմբակցություն, 129 բացակա

Արթուր Ղազինյան — «Հայաստան» խմբակցություն, 128 բացակա

Թագուհի Թովմասյան — «Պատիվ ունեմ» խմբակցություն, 122 բացակա

Աշոտ Սիմոնյան — «Հայաստան» խմբակցություն, 111 բացակա:

ԱԺ իշխող «Քաղաքացիական խմբակցության» ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը:

Մերի Գալստյան — ՔՊ, 107 բացակա

Էդուարդ Աղաջանյան — ՔՊ, 92 բացակա

Խաչատուր Սուքիասյան — ՔՊ, 89 բացակա

Սարգիս Խանդանյան — ՔՊ, 84 բացակա

Դավիթ Դանիելյան — ՔՊ, 80 բացակա

Ծովինար Վարդանյան — ՔՊ, 75 բացակա

Քրիստինե Պողոսյան — ՔՊ, 70 բացակա

Սիսակ Գաբրիելյան — ՔՊ, 66 բացակա

Բաբկեն Թունյան — ՔՊ, 66 բացակա

Արթուր Հովհաննիսյան — ՔՊ, 60 բացակա:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ պատգամավորների բացակայությունների մի մասը հարգելի է, քանի որ նրանք ներկայացրել են անաշխատունակության թերթիկ կամ գտնվել են գործուղման մեջ՝ այդ թվում ընդդիմադիր պատգամավորները, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացակայությունների մեծ մասը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ նա ավելի քան 1 ամիս ստանձնել էր ՀՀ նախագահի լիազորությունները:

Անահիտ Չալիկյան

Back to top button