Նորություններ

Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է Կալաշնիկովից կրակված 25-ից ավելի պարկուճ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ոստիկանության 51մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը,  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Մուշեղյանը, և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի և նույն վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ:

Այս պահին  քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  փորձաքրեագետների հետ:

Փաստի առփիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:

Մարզի ոստիկանապետի կարգարդությամբ  Սևանի ոստիկանները պարզում են՝  արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորենր կան, թե ոչ:

Դեպքի վայր է ժամանել հաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button