ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Պրահայում տարօրինակ գողի են փնտրում. գիշերը նա մտնում է բնակարաններ ու նայում քնած տանտերերին (տեսանյութ)

Պրահայում տարօրինակ պահվածքով գողի են փնտրում: Գիշերը նա ներխուժում է առանձնատներ ու գողանում փող ու թանկարժեք իրեր։ Ուշագրավն այն է, որ տանտերերի ներկայությունը տղամարդուն ամենեւին չի  շփոթեցնում: Ճիշտ հակառակը,  նա սկսում է ուշադիր զննել տանտերերին:

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով, նրանք տպավորություն են ստացել, որ որոնվող անձը ընտրում է հենց այնպիսի բնակարաններ, որտեղ կան մարդիկ:

Այս պահին իրավապահներին հայտնի է յոթ նման գողության մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք շատ ավելին են։ Դրվագներից մեկում հանցագործն անգամ նստել է քնած 9-ամյա աղջկա մահճակալին:

Եվս երկու դեպքում կասկածյալը մտել է տուն, որտեղ մարդիկ դեռ արթուն են եղել:

Նա հանգիստ մտել է դատարկ սենյակներից մեկը, կողպել դուռը և հանգիստ ստուգել պահարաններն ու դարակները:

Տեսախցիկների շնորհիվ ոստիկանությունը գիտի, թե ինչ տեսք ունի մոտ 55-60 տարեկան տղամարդը:  Սակայն նրա ինքնությունը դեռ պարզված չէ:

 

Back to top button